• 31.10.2024
  • Պրոդուկտ
Նոր արշավ՝ Mastercard Digital քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան, Mastercard-ի հետ համատեղ, մեկնարկել է նոր արշավ, որի շրջանակում խաղարկվում է 5-ական iPhone 16 Pro, Apple Watch SE (2-րդ սերնդի) և AirPods Pro 2։

Mastercard Digital թե՛ գործող, թե՛ նոր քարտապաններն ունեն հնարավորություն շահելու 15 ամենաթարմ Apple սարքերից մեկը։

Քարտապանները պարզապես պետք է նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Բիբլոս Բանկ Արմենիայի իրենց թվային քարտով կատարեն երեք և ավելի անկանխիկ վճարում ընդհանուր 50,000 դրամի չափով և մասնակցեն արշավին:

Հաղթողները կընտրվեն 2025 թ․ հունվարի սկզբին պատահականության սկզբունքով՝ Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում։ Խաղարկության հստակ օրը կհայտարարվի հավելյալ։

Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard Digital քարտ կարելի է պատվիրել Byblos Mobile հավելվածով՝ առանց Բանկ այցելելու և ընդամենը մի քանի վայրկյանում։ Իսկ Բանկի հաճախորդ դառնալու և Mastercard Digital ձեռք բերելու համար պարզապես անհրաժեշտ է այցելել Բանկի մասնաճյուղերից ցանկացածը։

թարմացված է՝ 31.10.2024 17:29
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ