• 16.07.2025
  • Պրոդուկտ
Բանկը գործարկել է հաճախորդների պարգեվատրման նոր ծրագիր
Ծրագրի շրջանակում կարելի է հրավիրել Բիբլոս Բանկ Արմենիայի հաճախորդ չհանդիսացող անսահմանափակ թվով անձանց

Բիբլոս Բանկ Արմենիան գործարկել է «Կիսվիր ընկերոջդ հետ» նոր ծրագիրը, որի միջոցով հաճախորդները կարող են հրավիրել իրենց ընկերներին ու մտերիմներին Բանկ և ստանալ 20,000 դրամ պարգևատրում յուրաքանչյուր հաջողված հրավերի համար։

Ծրագրի շրջանակում կարելի է հրավիրել Բիբլոս Բանկ Արմենիայի հաճախորդ չհանդիսացող անսահմանափակ թվով անձանց ու ստանալ պարգևատրում ամեն անգամ, երբ նրանք դառնան Բանկի հաճախորդ և օգտվեն հետևյալ պրոդուկտներից մեկից.

  • Վարկ
  • Ավանդ
  • Business Pro փաթեթ

Հրավերներ ուղարկելու համար պարզապես անհրաժեշտ է անցնել հղումով, լրացնել հրավիրողի և հրավիրվողի տվյալները, իսկ երբ վերջիններս ձեռք բերեն նշված պրոդուկտներից մեկը, պարգևատրում(ներ)ը կփոխանցվեն հրավիրողի՝ Բանկում ունեցած հաշվին։

Ծրագրին հնարավոր է մասնակցել ու հայտ ձևակերպել առցանց, որից հետո թե՛ հրավիրողը, թե՛ հրավիրվողն էլեկտրոնային նամակով կստանան չկրկնվող կոդեր, որոնք էլ կօգտագործվեն հրավերը հաստատելու և պարգևատրումը փոխանցելու համար։

թարմացված է՝ 16.07.2025 12:31
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ