• 04.10.2024
  • Պրոդուկտ
«Բոլորը մեկում» Business Pro փաթեթ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է Business Pro փաթեթը՝ ստեղծված բիզնեսի բոլոր ֆինանսական կարիքները հոգալու համար։

Փաթեթը «բոլորը մեկում» լուծում է, որն իրավաբանական անձանց թույլ է տալիս կազմակերպել իրենց ամենօրյա աշխատանքն առանց ընդհատումների և ունենալ բոլոր անհրաժեշտ գործիքները ձեռքի տակ։

Վճարելով ամսական 6,000 ՀՀ դրամ՝ Հաճախորդները ստանում են 10 ծառայություն արտոնյալ պայմաններով՝ ներառյալ անվճար հաշիվներ դրամով, ԱՄՆ դոլարով ու եվրոյով, բիզնես քարտեր՝ 3 տարի շարունակ առանց սպասարկման վճարի, տոկոսներ դրական մնացորդի վրա, անվճար օնլայն բանկինգ, միջազգային փոխանցումների հատուկ սակագին, անվճար փոխանցումներ դրամով ՀՀ տարածքում և այլն։

Փաթեթն ընձեռում է նաև մի շարք արտոնություններ․ բիզնես վարկ սկսած 12% տոկոսադրույքով, մինչև 12 ամիս վարկային արձակուրդ և անվճար POS տերմինալ։

Փաթեթի մանրամասներին ծանոթանալ և հայտ լրացնել կարող եք այստեղ:

թարմացված է՝ 04.10.2024 11:12
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ