• 23.05.2024
  • ԿՍՊ
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին

Ռազմավարական բիզնես քեյսեր, անգնահատելի փորձ, նորարարական մոտեցումներ ու 25-ից ավելի միջոցառում է սպասվում CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2024-ին, որի գլխավոր հովանավորն արդեն երկրորդ տարին անընդմեջ Բիբլոս Բանկ Արմենիան է։

Մրցույթի պաշտոնական բացումը տեղի ունեցավ մայիսի 21-ին։ Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս, կունենան ակտիվ թրեյնինգային օրեր քոուչների հետ, կմրցեն իրար հետ ինտելեկտուալ մրցաշարի շրջանակում ու ոչ ֆորմալ հանդիպումներ կունենան տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ։

Այս տարի մրցույթին մասնակցելու հնարավորություն է ստացել 263 խելացի երիտասարդ և քոուչ, որոնք կկազմեն 24 թիմ, ներառյալ՝ 6-ը մարզերից։ Ռեկորդային թվով հայտերից դիմորդների միայն լավագույն 35%-ն է միացել նախագծին։


Միջոցառման բացմանը մասնակիցներին մոտիվացիոն ելույթով ողջունեց Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, որը ներկաներին խորհուրդ տվեց կրթությանը վերաբերվել որպես երկարաժամկետ ներդրման:

«Իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի միջոցով Բիբլոս Բանկ Արմենիան ձգտում է օգնել երիտասարդներին կառուցել իրենց ապագան Հայաստանում, և այդ պատճառով էլ արդեն երկրորդ տարին անընդմեջ Բանկը ֆինանսավորում է CaseKey մրցույթը։ Մենք սա համարում ենք արդարացված ներդրում՝ որպես նորարարությանը մեր հանձնառության կարևոր մաս։ Անցյալ տարի տարբեր առիթներով շփում ունեցա երիտասարդների հետ և պիտի առանձնացնեմ նրանց հետաքրքրասիրությունն ու սովորելու մեծ ցանկությունը։ Ուրախ ենք տեսնել, որ մրցույթին այս տարի միացել են ռեկորդային թվով ուսանողներ մարզերից։ CaseKey-ի հաջողության մեջ կարևորագույն գործոն է թիմային աշխատանքը, ինչը նաև մեր Բանկի արժեքներից է։ Վստահ եմ՝ այս տարի նույնպես լավ արդյունքներ կգրանցենք, իսկ Բիբլոս Բանկ Արմենիան, ինչպես միշտ, կաջակցի մասնակիցների կարողությունների զարգացմանը»,- ասաց Հայկ Ստեփանյանը։

CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի հիմնադիր նախագահ Արշակ Կարապետյանն անդրադարձավ CaseKey միջազգային թիմի հաջողություններին:

«Մենք հավատարիմ ենք մեր ուսանողներին հարուստ փորձ տրամադրելուն և վստահ ենք, որ այս տարվա միջոցառումը կգերազանցի սպասելիքները: Մենք երախտապարտ ենք մեր հովանավորներին և գործընկերներին, որոնք մեծ դեր են ունեցել այս միջոցառումը հնարավոր դարձնելու գործում: Մասնավորապես, ցանկանում ենք մեր սրտագին շնորհակալությունը հայտնել Բիբլոս Բանկ Արմենիային։ Նրանց անսասան աջակցությունն արդեն երկրորդ տարին անընդմեջ մեզ հնարավորություն է տալիս հայ ուսանողներին մատուցել բարձրորակ կրթություն և իրական բիզնես փորձառություն: Մենք միասին կերտում ենք կրթության ապագան և հնարավորություններ ստեղծում հաջորդ սերնդի առաջնորդների համար»,- նշեց Արշակ Կարապետյանը։

Մշտապես կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակ ներդրում է կատարում առողջ, բարգավաճող համայնքներ կառուցելու գործում՝ իրականացնելով մի շարք ԿՍՊ ծրագրեր և կրթական նախագծեր: Բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շարքում CaseKey մրցույթը յուրահատուկ կարևորություն ունի որպես գործնական գիտելիքներ սովորեցնող հարթակ։

 article slider 353
 article slider 352
 article slider 351
 article slider 350
 article slider 349
 article slider 348
 article slider 347
 article slider 346
 article slider 345
 article slider 344
 article slider 343
 article slider 342
 article slider 341
 article slider 340
 article slider 339
 article slider 338
 article slider 337
 article slider 336
 article slider 335
1 / 19
թարմացված է՝ 23.05.2024 17:25
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ