-
27.08.2025
-
ԿՍՊ
2025 թ. Հայաստանի մինչև 14 տարեկան աղջիկների չեմպիոնն Աբու Դաբիում նաև մասնակցել է Ladies Blitz մրցաշարին՝ անցնելով կանանց լավագույն տասնյակ, ինչպես նաև մեծապես բարելավել իր վարկանիշը։
Գաբրիելան շախմատով զբաղվում է 5 տարեկանից։ Մի շարք մրցաշարերում նա տպավորիչ հաղթանակներ է տարել՝ տարբեր տարիներին նվաճելով Երևանի Մ10 տարեկան աղջիկների, Հայաստանի Մ10, Մ12 և Մ14 տարեկան աղջիկների առաջնություններում չեմպիոնի տիտղոսը, Եվրոպայի Մ10 տարեկան աղջիկների 4-րդ մրցանակը։
Դառնալով 2025 թ. Հայաստանի մինչև 14 տարեկան աղջիկների բացարձակ չեմպիոն՝ պատանի շախմատիստուհին ստացել է նաև ուղեգիր՝ շախմատի աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելու համար։
Գաբրիելայի մասնակցությունը հեղինակավոր մրցաշարերին կարևոր ձեռքբերում է նրա շախմատային կարիերայում և առանցքային տարր՝ Բանկի կրթական ԿՍՊ ծրագրերի շարքում։