• 01.10.2024
  • Պրոդուկտ
Դեպի Դուբայ. Նոր արշավ՝ Բիբլոս Բանկ Արմենիայի պրեմիում քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիայի World Elite Mastercard քարտապաններն ունեն դեպի Դուբայ ուղևորություն շահելու հնարավորություն։

Բանկի պրեմիում քարտապանները կարող են մասնակցել Mastercard-ի հետ համատեղ անցկացվող արշավին, շահել 2 անձի համար հինգօրյա ուղևորությունն ու մեկնել Դուբայ իրենց հարմար օրերին (2025 թ․մարտին կամ ապրիլին):

Խաղարկությանը մասնակցելու համար հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը անհրաժեշտ է կատարել 5 և ավելի անկանխիկ վճարում ընդհանուր 500,000 և ավելի ՀՀ դրամի չափով։

Հաղթողը կընտրվի սոցիալական ցանցերում ուղիղ եթերում պատահականության սկզբունքով դեկտեմբերի սկզբին։ Խաղարկության հստակ օրը կհայտարարվի Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

Մանրամասները հասանելի են այստեղ:

թարմացված է՝ 01.10.2024 12:31
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ