• 03.07.2024
  • Պրոդուկտ
Նոր ծառայություն․ այլ բանկերի քարտերը՝ Byblos Mobile-ում

Բիբլոս Բանկ Արմենիան գործարկել է նոր ծառայություն, որը թույլ է տալիս կցել այլ բանկերի քարտերը Byblos Mobile հավելվածին և Online Banking համակարգին:

Կցված քարտերից կարելի է կատարել փոխանցում Բիբլոս Բանկ Արմենիայի հաշիվներին և քարտերին՝ արագ ու հարմար գործարքներ կատարելու համար։

Քարտը կցելու համար ուղղակի անհրաժեշտ է.

  • Մուտք գործել Byblos Mobile հավելվածի կամ Օնլայն բանկինգ համակարգի քարտերի էջը
  • Սեղմել «Նոր քարտ» կոճակի վրա
  • Ընտրել «Կցել այլ քարտ» հրահանգը
  • Լրացնել քարտի տվյալներն ու սեղմել «Վճարել»

Քարտի կցումը հաստատվում է հեռախոսահամարին 3D Secure հավաստող կոդը ստանալուց և այն համակարգում լրացնելուց հետո:

Քարտը կցելու ընթացքում միանվագ գանձվում է 5 դրամ, որը քարտի կցման ավարտից հետո վերադարձվում է Հաճախորդի հաշվին։

Բանկը շարունակում է կատարելագործել իր թվային պրոդուկտների պորտֆելը: Մի շարք այլ հարմար լուծումներ կներկայացվեն շատ շուտով։

Byblos Mobile հավելվածը հասանելի է App Store-ում և Play Store-ում։

թարմացված է՝ 03.07.2024 17:56
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ