• 10.10.2023
  • Հայտարարություն
Անվճար քարտեր՝ արցախցիներին

Բիբլոս Բանկ Արմենիան Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կտրամադրի անվճար ArCa Gold քարտեր, որի միջոցով նրանք կկարողանան ստանալ ՀՀ կառավարության կողմից հաստատված 100 հազարական դրամ միանվագ աջակցությունը։

Արցախցիները, որոնք սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղափոխվել են Հայաստան, կարող են այցելել Բանկի մասնաճյուղերից ցանկացածն ու ստանալ անվճար քարտ՝ հետևյալ պայմաններով․

  • Առանց տարեկան սպասարկման վճարի,
  • 0% միջնորդավճար Բանկի բանկոմատներից գումար կանխիկացնելիս,
  • Անվճար Օնլայն բանկինգ։

Աջակցության ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։


թարմացված է՝ 10.10.2023 17:45
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ