ArcaPay
Ակնթարթային փոխանցումներ այլ բանկերի հաճախորդներին՝ միայն հեռախոսահամարով

Byblos Mobile մոբայլ հավելվածով այժմ կարելի է այլ բանկերի հաճախորդներին կատարել ակնթարթային փոխանցումներ դրամով՝ ArcaPay համակարգի միջոցով։

Փոխանցման համար պարզապես անհրաժեշտ է նշել ստացողի հեռախոսահամարը (կամ հեռախոսի կոնտակտներից ընտրել այն)` առանց քարտի թվերը կամ հաշվեհամարն իմանալու անհրաժեշտության։

Ծառայությունը հասանելի է Byblos Mobile հավելվածում և Բանկի Հաճախորդներին հնարավորություն է տալիս կատարելու ակնթարթային փոխանցումներ բոլոր այն բանկերի հաճախորդներին, որոնք նույնպես միացել են ArcaPay համակարգին։

Փոխանցում կարելի է կատարել ընթացիկ, խնայողական և քարտային հաշիվների միջև՝ յուրաքանչյուր փոխանցման համար 0% միջնորդավճարով (մինչև 2026 թ․ դեկտեմբերի 31-ը), իսկ Բիբլոս Բանկ Արմենիայի հաճախորդներին գումար փոխանցելիս ծառայությունն անվճար է։

Հաճախորդները կարող են նաև Byblos Mobile հավելվածի «Կարգավորումներ» բաժնում Բիբլոս Բանկ Արմենիան ընտրել որպես հիմնական բանկ՝ այլ բանկերից հեռախոսահամարով փոխանցումներ ստանալու համար:

ArcaPay-ը Byblos Mobile հավելվածում
Ինպես կատարել փոխանցում

  1. Բացել Byblos Mobile հավելվածը
  2. Փոխանցումներ բաժնում ընտրել ArcaPay-ը
  3. Լրացնել կամ կոնտակտներից ընտրել ստացողի հեռախոսահամարը
  4. Ընտրել ստացողի բանկը (անհրաժեշտության դեպքում)
  5. Ավելացնել փոխանցման տվյալներն ու հաստատել

Ինչպես Բիբլոս Բանկ Արմենիան դարձնել փոխանցումներ ստանալու հիմնական բանկ

Հավելվածը հասանելի է Play Store-ում և App Store-ում

Քայլ 1

Բացել Byblos Mobile հավելվածը

Քայլ 2

Անցնել մենյու և ընտրել «կարգավորումներ» տարբերակը

Քայլ 3

ArcaPay փոխանցման ստացման կարգավորումներում ընտրել Բիբլոս Բանկ Արմենիան որպես հիմնական բանկ

Հավելվածը հասանելի է Play Store-ում և App Store-ում

թարմացված է՝ 04.02.2026 13:05
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ