Առեվտրի ֆինանսավորում

Մենք տրամադրում ենք առևտրի ֆինանսավորման տարբեր լուծումներ ձեր բիզնեսի համար: Ելնելով կոնկրետ գործարքի բնույթից և դրանից բխող ռիսկերից ՝ մենք կառաջարկենք հարմարեցված լուծում հետևյալ ապրանքատեսակներից:

Լուծումների լայն շրջանակը ներառում է բանկային երաշխիքներ, փաստաթղթային և սպասման ակրեդիտիվներ, փաստաթղթերի հավաքագրում:

Պայմաններն ու սակագները սակարկելի են:

մանրամասներ
Բանկային երաշխիքներ
Ակրեդիտիվներ
Ինկասո
Բանկային երաշխիքներ*
Անվանում Սակագին
Երաշխիքի տրամադրում
երաշխիքի ծածկման համար հաճախորդի հաշվին միջոցների առկայության դեպքում 
Տարեկան 2%, նվազագույնը 15,000 ՀՀ դրամ
Տեղական երաշխիքի ծածկման համար հաճախորդի հաշվին միջոցների բացակայության դեպքում
Տարեկան 2%, նվազագույնը 15,000 ՀՀ դրամ
Միջազգային երաշխիքի ծածկման համար հաճախորդի հաշվին միջոցների բացակայության դեպքում
Միջազգային երաշխիքներ - տարեկան 6%, նվազագույնը 30,000 ՀՀ դրամ      
Վճարում պահանջի դիմաց
0.3% վճարվող գումարից, նվազագույնը 25,000 ՀՀ դրամ
Երաշխիքի պայմանների փոփոխում, ներառյալ չեղյալ համարելը**
25,000 ՀՀ դրամ: Երաշխիքի գումարի մեծացման կամ ժամկետի երկարացման դեպքում կգանձվի նաև համամասնորեն հաշվարկված տրամադրման միջնորդավճար՝ առանց նվազագույն սահմանաչափի կիրառման           
Ստացված երաշխիքների ծանուցում 
25,000 ՀՀ դրամ
Ստացված երաշխիքների փոփոխության ծանուցում      
15,000 ՀՀ դրամ
SWIFT հաղորդագրության ուղարկում  (ներառյալ ԱԱՀ)
6,000 ՀՀ դրամ

* Հաստատումով երաշխիքների դեպքում լրացուցիչ գանձվում են հաստատող բանկի ծախսերը:
Երաշխիքի թողարկման միջնորդավճարը հաշվարկվում է Բանկի կողմից թողարկված հանդիպակաց երաշխիքի ամբողջ ժամկետի համար:

** Վաղաժամկետ դադարեցման վճար չի կիրառվում տեղական երաշխիքների դեպքում, եթե թողարկվել է տենդերի/մրցույթի մասնակցության համար:

Ներմուծում/Փաստաթղթային Ակրեդիտիվ*
Անվանում Սակագին
Թողարկում  
0.5% առաջին եռամսյակի կամ դրա մի մասի համար, և համամասնորեն ամսական 0.2% եռամսյակը գերազանցող մասի համար, նվազագույնը 30,000 ՀՀ դրամ
Ակրեդիտիվի պայմանների փոփոխում, ներառյալ չեղյալ համարելը    
25,000 ՀՀ դրամ: Գումարի ավելացման կամ ժամկետի երկարաձգման դեպքում լրացուցիչ կգանձվի համամասնորեն հաշվարկված թողարկման միջնորդավճար` առանց նվազագույն սահմանաչափի կիրառման        
Վճարման միջնորդավճար       
Համաձայն բանկի սակագների
Անհամապատասխանություններ         
35,000 ՀՀ դրամ, անհամապատասխանություններ պարունակող փաստաթղթերի յուրաքանչյուր փաթեթի համար
Հոժարագրման (ակցեպտի) վճար
0.5% փաստաթղթերի գումարից` յուրաքանչյուր ամսվա և համամասնորեն հաշվարկված դրա մի մասի համար, նվազագույնը 30,000 ՀՀ դրամ   
Ուշացման վճար
Յուրաքանչյուր ամսվա համար համամասնորեն 0.1%` հաշվարկված փաստաթղթերի գումարից, եթե անհամապատասխանությունների ծանուցման ամսաթվից 2 բանկային օրվա ընթացքում հրահանգներ չեն ստացվել
SWIFT հաղորդագրության ուղարկում (ներառյալ ԱԱՀ)
6,000 ՀՀ դրամ

*Այլ բանկերի միջնորդավճարները գանձվում են առանձին

Պահուստային ակրեդիտիվ*
Անվանում Սակագին
Թողարկում
դրամական միջոցների գրավով կամ բանկային երաշխիքով ապահովված պահուստային ակրեդիտիվ
Տարեկան 2%, նվազագույնը               15,000 ՀՀ դրամ
այլ գրավով ապահովված կամ առանց ապահովման պահուստային ակրեդիտիվ 
Տարեկան 6%, նվազագույնը              30,000 ՀՀ դրամ
Պահուստային ակրեդիտիվի պայմանների փոփոխում, ներառյալ չեղյալ համարելը 
25,000 ՀՀ դրամ: Գումարի ավելացման կամ ժամկետի երկարաձգման դեպքում լրացուցիչ կգանձվի համամասնորեն հաշվարկված թողարկման միջնորդավճար` առանց նվազագույն սահմանաչափի կիրառման:   
Ստացված պահուստային ակրեդիտիվի ծանուցում    
25,000 ՀՀ դրամ
Ստացված պահուստային ակրեդիտիվի փոփոխության ծանուցում
15,000 ՀՀ դրամ
Վճարում պահանջի դիմաց
0.3% վճարվող գումարից, նվազագույնը 25,000 ՀՀ դրամ
SWIFT հաղորդագրության ուղարկում (ներառյալ ԱԱՀ)
6,000 ՀՀ դրամ

*Այլ բանկերի միջնորդավճարները գանձվում են առանձին

Արտահանում/Փաստաթղթային Ակրեդիտիվ*
Անվանում Սակագին
Ակրեդիտիվի նախնական ծանուցում 
15,000 ՀՀ դրամ
Ակրեդիտիվի կամ փոփոխության ծանուցում 
25,000 ՀՀ դրամ
Ներկայացման վճար    
0.2% հաշվարկված փաստաթղթերի արժեքից, նվազագույնը 25,000 ՀՀ դրամ
Ակրեդիտիվի հաստատում/բանակցում
Ենթակա է համաձայնեցման
SWIFT հաղորդագրության ուղարկում (ներառյալ ԱԱՀ)
6,000 ՀՀ դրամ

*Այլ բանկերի միջնորդավճարները գանձվում են առանձին

Ակրեդիտիվի փոխանցում*
Անվանում Սակագին
Ամբողջությամբ, մասնակի կամ առանց փոխարինման
0.5%, նվազագույնը 30,000 ՀՀ դրամ
Փոփոխություն
25,000 ՀՀ դրամ: Գումարի ավելացման դեպքում կգանձվի նաև ավելացված գումարի 0.5% չափով միջնորդավճար: 
Անհամապատասխանություններ
35,000 ՀՀ դրամ, անհամապատասխանություններ պարունակող փաստաթղթերի յուրաքանչյուր փաթեթի համար   
Ներկայացման վճար  
0.2% հաշվարկված փաստաթղթերի արժեքից, նվազագույնը 25,000 ՀՀ դրամ
Վճարման միջնորդավճար
Համաձայն Բանկի կողմից հաստատված սակագների
SWIFT հաղորդագրության ուղարկում (ներառյալ ԱԱՀ)
6,000 ՀՀ դրամ

*Այլ բանկերի միջնորդավճարները գանձվում են առանձին

Ինկասո*
Անվանում Սակագին
Ստացված ինկասոյի ծանուցում/ինկասոյի ուղարկում
0.2% ինկասոյի գումարից, նվազագույնը      15,000 ՀՀ դրամ
Ինկասոյի պայմանների փոփոխում, ներառյալ ինկասոյի  չեղյալ համարելը
15,000 ՀՀ դրամ, Ինկասոյի գումարի ավելացման դեպքում լրացուցիչ կգանձվի 0.2% հաշվարկված գումարի ավելացված մասից 
Ավալիզացված մուրհակի զեղչում
Ենթակա է համաձայնեցման
Վճարման միջնորդավճար  
Համաձայն Բանկի սակագների
SWIFT հաղորդագրության ուղարկում (ներառյալ ԱԱՀ)
6,000 ՀՀ դրամ

*Այլ բանկերի միջնորդավճարները գանձվում են առանձին

թարմացված է՝ 17.02.2023 15:28
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ