Հաճախորդի իրավունքները
բողոք պահանջներ

Էլեկտրոնային տարբերակով բողոք-պահանջները ներկայացվում են՝  [email protected] էլ. փոստի հասցեին:

գրել նամակ

Հարգելի հաճախորդ, բողոք-պահանջ ունենալու դեպքում այն կարող եք ներկայացնել գրավոր՝ թղթային կրիչի վրա՝ առձեռն կամ փոստով, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակով՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հատուկ էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն ուղարկելով: Բողոք-պահանջը համարվում է վավեր՝ հաճախորդի կողմից գրավոր (առձեռն, փոստով), ինչպես նաև՝ ինտերնետի միջոցով ներկայացվելու դեպքում:

Գրավոր ձևով բողոք-պահանջները կարող են ներկայացվել հաճախորդի կողմից բողոք-պահանջի ներկայացման հայտը մասնաճյուղում լրացնելով և մասնաճյուղում տեղադրված հատուկ արկղի մեջ նետելով կամ բողոք-պահանջը պատվիրված նամակով Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գրասենյակ ուղարկելով:

Ամիրյան
0002 ք. Երևան, Ամիրյան 18/3
Գլխամաս
0002 ք. Երևան, Ամիրյան 18/3
Աբովյան
0002 ք. Երևան, Աբովյան 6
Կոմիտաս
0051, ք. Երևան, Կոմիտաս 38/2
Բաղրամյան
0033 ք. Երևան, Բաղրամյան 84/1

Բողոք-պահանջի վերաբերյալ Բիբլոս Բանկ Արմենիայի գրավոր պատասխանը ստանալուց հետո ֆիզիկական անձ, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդը իր իրավունքների պաշտպանության նպատակով իրավունք ունի Բիբլոս Բանկ Արմենիայի և իր միջև կնքված գործարքից բխող պահանջները ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարին: Բիբլոս Բանկ Արմենիան հրաժարվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի այն որոշումները վիճարկելու իրավունքից, որոնց դեպքում գույքային պահանջի չափը չի գերազանցում 250,000/երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը, և գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000/հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը: Դա նշանակում է, որ Բիբլոս Բանկ Արմենիան չի կարող դատական կարգով վիճարկել Ֆինանսական հաշտարարի կողմից վերոնշյալ պայմաններին բավարարող պահանջներով Բանկի դեմ կայացված որոշումները:

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարեք՝ +374 60 616100:

Բողոք-պահանջի ընթացակարգ
193.44 [Kb].pdf
Ինչ անել, եթե բողոք ունեք
963.78 [Kb].pdf
Բողոք-պահանջի հայտի ձև
105.94 [Kb].pdf

Բանկի վերաբերյալ տեղեկատվության ստացում

Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու Բիբլոս Բանկ Արմենիայի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը.

Բանկերի և բանկային գործունեության մասին  Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները:


20-րդ հոդվածի 3-րդ մաս
21.67 [Kb].pdf
43-րդ հոդվածի 2-րդ մաս
36.17 [Kb].pdf

Վերոնշված տեղեկատվությունը բանկը տրամադրում է գրավոր դիմումը ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ եթե տեղեկատվության կողքին այլ ժամկետ է նշված: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` բանկի գլխամասային գրասենյակում կամ ցանկացած մասնաճյուղում, էլեկտրոնային հասցեով` [email protected] , կամ փոստով` ՀՀ, 0002, ք. Երևան, Ամիրյան 18/3:

Վերոնշյալ տեղեկությունները թղթային կրիչով տրամադրելու դեպքում Բանկը կգանձի վճար՝ 50 ՀՀ դրամ՝ մեկ տպագիր էջի համար, իսկ էլեկտրոնային տարբերակով տեղեկությունները կտրամադրվեն անվճար:

Փոստով առաքման դեպքում Բանկը նաև կգանձի վճար՝ փոստով առաքման համար բանկի կողմից փոստային ծառայություններ մատուցող ընկերություններին վճարված գումարի չափով:

Ֆինանսական համակարգի հաշտարար

0010 ք. Երեւան, Մ. Խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Երկուշաբթի-Ուրբաթ՝ 9:00-18:00
թարմացված է՝ 23.06.2023 12:07
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ