Apple Pay
Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard քարտերի առավելություններն այժմ հասանելի են Apple Pay-ով ապահով ու արագ վճարումներ կատարելիս: Համակարգը ոչ միայն խանութներում, այլև կայքերում ու հավելվածներում գնումներ անելու հարմար և պաշտպանված միջոց է։
ԻՆՉՊԵՍ ԿՑԵԼ ՔԱՐՏՆ APPLE WALLET ՀԱՎԵԼՎԱԾԻՆ
Քարտը Wallet-ին կցել կարելի է տարբեր Apple սարքերով՝ հեշտ և արագ։
iPhone
  1. բացել Wallet հավելվածը,
  2. վերևի աջ անկյունում սեղմել « + » կոճակը,
  3. սքանավորել քարտը հեռախոսի տեսախցիկով։
iPad

  1. մտնել «Կարգավորումներ» բաժինը,
  2. ընտրել «Wallet & Apple Pay» և սեղմել Add Credit or Debit Card,
  3. սքանավորել քարտը հեռախոսի տեսախցիկով։

Apple Watch

  1. բացել Apple Watch հավելվածն iPhone-ում,
  2. սեղմել Wallet & Apple Pay կոճակը և ընտրել Add Credit or Debit Card,
  3. սքանավորել քարտը հեռախոսի տեսախցիկով։

Touch ID ունեցող MacBook Pro
  1. մտնել «Համակարգի նախընտրություններ» (System Preferences) բաժինը,
  2. բացել «Wallet & Apple Pay» և սեղմել Add Card,
  3. սքանավորել քարտը համակարգչի տեսախցիկով։
Ինչպես կցել քարտը Wallet-ին Բիբլոս Բանկ Արմենիայի Մոբայլ բանկինգ հավելվածի միջոցով
Մոբայլ բանկինգ հավելվածը հասանելի է App Store-ում։
Քայլ 1

Ընտրել քարտն ու սեղմել Add to Apple Wallet կոճակը,

Քայլ 2

Ընտրել սարքը, որին ցանկանում եք կցել քարտը,

Քայլ 3

Ընդունել դրույթները և պայմանները, հետևել հրահանգներին, և ամեն ինչ պատրաստ է:

Մոբայլ բանկինգ հավելվածը հասանելի է App Store-ում։
Ինչպես կատարել վճարումներ Apple Pay-ով
Apple Pay-ով գնումներ կարելի է անել աշխարհի ցանկացած կետում, եթե գործարքը կատարելիս տեսնում եք հետևյալ նշաններից մեկը՝
Face ID

Face ID-ով վճարելու համար անհրաժեշտ է երկու անգամ սեղմել iPhone-ի կողային կոճակը, նայել էկրանին և մոտեցնել հեռախոսը տերմինալին:

Touch ID

Touch ID-ի պարագայում անհրաժեշտ է մոտեցնել հեռախոսը տերմինալին՝ մատը պահելով Touch ID-ի վրա։

Apple Watch

Apple Watch-ով գնումներ կատարելիս պարզապես պետք է երկու անգամ սեղմել ժամացույցի կողային կոճակը և այն մոտեցնել տերմինալին։

Apple Pay-ով վճարումներ կարելի է անել նաև հավելվածներում՝ iPhone-ով կամ iPad-ով, ինչպես նաև կայքերում՝ Mac-ով և MacBook Pro-ով։
թարմացված է՝ 07.12.2022 09:28
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ