Google Pay
Google Pay™-ը խանութներում, կայքերում և հավելվածներում անհպում վճարումների համար նախատեսված ծառայություն է: Google Wallet™ դրամապանակին կարելի է կցել և՛ դեբետային, և՛ վարկային քարտեր, ինչից հետո հաճախորդները կարող են վճարել հեռախոսով կամ ժամացույցով։
Ինչպես ակտիվացնել ծառայությունը
Android սմարթֆոնը կամ Wear OS համակարգով աշխատող ժամացույցը կարգավորելու համար պարզապես անհրաժեշտ է քարտն ավելացնել Google Wallet հավելվածին:
Կցել քարտը Google Wallet-ին սմարթֆոնով
  1. Ներբեռնել կամ բացել Google Wallet հավելվածը
  2. Սեղմել «Add to Wallet» կոճակը և հետևել հրահանգներին
  3. Անհրաժեշտության դեպքում վավերացնել քարտը
Կցել քարտը Google Wallet-ին ժամացույցով
  1. Բացել Google Wallet հավելվածը
  2. Սեղմել « + » նշանի վրա
  3. Ավելացնել կողպէկրան (գաղտնաբառ, կենսաչափական տվյալներ), եթե արդեն իսկ չունեք
  4. Հետևել սմարթֆոնի հրահանգներին
Ավելացնել քարտը Byblos Mobile հավելվածի միջոցով
Հավելվածը հասանելի է Play Store-ում։
  1. Ներբեռնել կամ բացել Byblos Mobile հավելվածը
  2. Ընտրել քարտն ու սեղմել «Add to Google Pay» կոճակը
  3. Հետևել հրահանգներին
Հավելվածը հասանելի է Play Store-ում։
Ինչպես կատարել վճարում
Խանութներում
  1. Բացել հեռախոսի էկրանը
  2. Մոտեցնել հեռախոսը տերմինալին
  3. Սպասել հաստատման նշանին
Google Pay-ով գնումներ կարելի է անել աշխարհի ցանկացած կետում, եթե գործարքը կատարելիս տեսնում եք հետևյալ նշաններից մեկը՝
Հավելվածներում և կայքերում
  1. Վճարումը կատարելիս սեղմել Google Pay կոճակը
  2. Անհրաժեշտության դեպքում ընտրել վճարման եղանակը և մուտքագրել առաքման հասցեն
  3. Հաստատել պատվերը
Google Pay-ով առցանց գնումներ կարելի է անել, եթե տեսնում եք այս կոճակը՝
Հաճախ տրվող հարցեր
Որտեղի՞ց կարող եմ ներբեռնել Google Wallet-ը։

Google Wallet-ը կարելի է ներբեռնել Play Store-ից։

Ինչու՞ Google Wallet։

Անվտանգությունն ու գաղտնիությունը ներկառուցված են Google Wallet-ի յուրաքանչյուր հատվածում՝ Հաճախորդի ֆինանսական տվյալները պաշտպանելու համար: Վճարումներ անելիս քարտի համարը որևէ մեկին չի փոխանցվում:

Google Wallet-ն օգտագործելու համար հավելյալ վճարել պե՞տք է։

Ոչ, գործարքները կատարվում են նույն տրամաբանությամբ, ինչ ֆիզիկական քարտի պարագայում:

թարմացված է՝ 31.03.2023 09:43
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ